Հասանով․ «ԼՂ հակամարտությունը գլխավոր սպառնալիքն է կայունությանը տարածաշրջանում»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը գլխավոր սպառնալիքն է կայունությանը տարածաշրջանում, այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Ղազախստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հասանովը նաև ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի համաձայն»: