Ավտոերթ ընդդեմ պարտադիր կուտակայինի

Ավտոերթը Հանրապետության հրապարակում, Երևան, 16-ը հունվարի, 2014թ․

Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին ընդդդիմացող քաղաքացիներն այսօր առավոտյան ավտոերթ անցկացրեցին Երևանի կենտրոնում։

Սա բողոքի ակցիայի յուրահատուկ ձև է, որը նախորդում է հունվարի 18-ի հավաք-երթին։

Համապատասխան օրենքը, ինչպես հայտնի է, այս ամսվանից գործում է, 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրի աշխատավարձի առնվազն 5 տոկոսը ամեն ամիս պետք է գանձվի՝ 63 տարեկանից հետո որպես կենսաթոշակ վերադարձնելու խոստմամբ։


Անուշ Մկրտչյան

Մանրամասները տե՛ս այստեղ: