Խորը ճգնաժամ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում

Զինվորներ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք Բանգիի փողոցներում, դեկտեմբեր, 2013թ․

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակի համակարգող Ջոն Ջինգը կոչ է արել միջազգային հանրությանը հսկայական ջանքեր գործադրել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) առաջացած խորը ճգնաժամը հաղթահարելու համար:

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի՝ միլիոնից ավելի մարդ տեղահանված է և սննդի ու բժշկական օգնության կարիք ունի:

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում վերջին օրերին բախումներ են տեղի քրիստոնյաների և մահմեդականների միջև: