Լևադայի կենտրոնի հարցման արդյունքներով՝ Խորհրդային Միության փլուզման փաստը ափսոսանք ու ցավ է պատճառում ռուսաստանցիների մեծամասնությանը:
Ռուսաստանցիների մեծամասնությունը այսօր էլ ափսոսանքով է հիշում Խորհրդային Միության փլուզման մասին: Սա են վկայում Մոսկվայում գործող խոշորագույն սոցիոլոգիական ծառայություններից մեկի` Լևադայի կենտրոնի հարցման երեքշաբթի օրը հրապարակված արդյունքները:
Դեկտեմբերի 20-24-ը երկրի 45 մարզերի ավելի քան 1600 բնակիչների շրջանում անցկացված այս հետազոտության արդյունքների համաձայն՝ Խորհրդային Միության փլուզման փաստն այսօր ափսոսանք ու ցավ է պատճառում Ռուսաստանի բնակիչների 57 տոկոսին: Համեմատության համար նշենք, որ 2012-ին այդ ցուցանիշը 49 տոկոս էր կազմում:
Ի դեպ, Ամանորից առաջ նույնատիպ հարցման արդյունքներ էր ներկայացրել նաև ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայությունը, որի հետազոտության` Ռուսաստանին վերաբերող տվյալները գրեթե նույնությամբ համընկնում են Լևադայի կենտրոնի երեկ հրապարակած ցուցանիշներին: Հետաքրքրական է սակայն, որ ըստ Gallup-ի հարցման` հայաստանցիների շրջանում Խորհրդային Միության փլուզումը ափսոսանքով ընկալողների թիվն ավելի մեծ է, քան Ռուսաստանում` շուրջ 66 տոկոս:
Վերադառնալով Լևադայի կենտրոնի հրապարակած տվյալներին, նշենք, որ ռուսաստանցիների կեսից ավելին այսօր` ԽՍՀՄ-ի փլուզումից ավելի քան երկու տասնամյակ անց էլ համոզված է` իրադարձությունների զարգացման նման ընթացքը հնարավոր էր կանխել: Հարցին՝ անխուսափելի՞ էր արդյոք Խորհրդային Միության փլուզումը, դրական է պատասխանել հարցված ռուսաստանցիների միայն 29 տոկոսը: Հետազոտությանը մասնակցած ռուսաստանցիների 53 տոկոսը պնդում է, որ ցանկության դեպքում Խորհրդային Միության փլուզումից հնարավոր էր խուսափել:
Եվ ևս մեկ օրինաչափության մասին, որ բխում է ռուսաստանցի սոցիոլոգների անցկացրած հետազոտության արդյունքներից: Խորհրդային Միությունը կարոտով են հիշում հատկապես ավագ տարիքի, ինչպես նաև ցածր եկամուտ և ցածր կրթական ցենզ ունեցող ռուսաստանցիները: 55 տարեկանից բարձր տարիքային խմբում Խորհրդային Միության փլուզումը ցավով է հիշում հարցվածների 86, իսկ 18-24 տարեկան երիտասարդների շրջանում` միայն 24 տոկոսը: Աղքատության շեմից այն կողմ ապրող ռուսաստանցիների 77 տոկոսը կարոտով է հիշում խորհրդային ժամանակաշրջանը, փոխարենը՝ բարձր եկամտի տեր ռուսաստանցիների խմբում այդ ցուցանիշը մոտ երկու անգամ ցածր է` շուրջ 43 տոկոս:
Լևադայի կենտրոնի հրապարակած տվյալներով` ԽՍՀՄ-ի հավատարիմ կողմնակիցների ևս մեկ խումբը թերի միջնակարգ կրթություն ունեցող անձինք են: Սոցիալական այս խմբում Խորհրդային Միության փլուզումը ափսոսանք է պատճառում հարցվածների ճնշող մեծամասնությանը` 75 տոկոսին: Համեմատության համար` բարձրագույն կրթություն ունեցող ռուսաստանցիների միայն 49 տոկոսն է համարում, որ Խորհրդային Միության փլուզումը ցավալի իրողություն էր: