Արոնյանը գլխավորեց աղյուսակը

Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարի երրորդ տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային (Իտալիա), ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնայի (Հնդկաստան) և Ռիչարդ Ռափորթի (Հունգարիա) հետ։

Երրորդ տուրից հետո երկուական միավոր ունեն ևս հինգ գրոսմայստերներ, և հիմնական պայքարը դեռ առջևում է։

Հունվարի 10-ին մեկնարկած և մինչև հունվարի 26-ը շարունակվելիք մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։