Արդարադատության նախարարությունը հրաժարվել է իր հեղինակած «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերից:
Նախագծերի համաձայն՝ փաստաբանից պետք է գանձվեր տարեկան 60 հազար դրամ պետական տուրք՝ փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառվելու համար։
Օրենքը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել 1000-ից ավելի փաստաբանների շրջանում․ մի քանիսը նույնիսկ հրապարակավ հայտնել էին, որ չեն վճարելու այդ գումարը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այս խնդրով նույնիսկ դիմել էր արդարադատության նախարարին:
Մեզ հետ զրույցում Զոհրաբյան գոհունակություն հայտնեց, այն կապակցությամբ, որ իրենց մտահոգությունը հասել է նախարարությանը:
Արդարադատության նախարարությունից մեզ հայտնեցին, որը հարցը հանված է և թեմայի շուրջ առայժմ հարցազրույց չեն տալիս: Ավելի վաղ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախագիծը ձեռքբերում էր համարել՝ չհամաձայնելով փաստաբանների այն փաստարկներին, թե այն անարդար է:
Փաստաբանների համար հասկանալի չէր՝ ի՞նչ տրամաբանությամբ է սահմանվել 60,000 տուրքը, ի՞նչ ծառայություն է դրա դիմաց կատարելու պետությունը և ինչու պետք է յուրաքանչյուր փաստաբան, անկախ այն բանից, թե տարվա կտրվածքով քանի գործ է արել, վճարի այդ գումարը: Կառավարությունը պնդում էր, որ այդ գումարը պետք է ուղղվեր հանրային պաշտպանի գրասենյակին, որը պարտավորված է պետական բյուջեի հաշվին անվճար ծառայություն մատուցել անապահովներին։ Փաստաբաններն էլ հակադարձում էին, որ այսպիսով պետությունն իր պարտականությունները փոխանցում է փաստաբաններին: