Լուրեր Իրաքի վարչապետը սպառնում է կրճատել Քուրդիստանի ֆինանսավորումը Հունվար 13, 2014 Հովհաննես Շողիկյան Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքի, արխիվ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին սպառնացել է կրճատել Քուրդիստանի ինքնավար մարզին հատկացվող բյուջետային ֆինանսավորումը, եթե այդ մարզն առանց Բաղդադի հավանության նավթ վաճառի Թուրքիային: