ԱՄՆ-ը մտահոգված է Քաբուլում մի խումբ բանտարկյալների ազատ արձակման կապակցությամբ

Բանտ Քաբուլում

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Աֆղանստանում մի խումբ բանտարկյալների ազատություն շնորհելու Քաբուլի որոշման կապակցությամբ։

Պետական դեպարտամենտը հայտարարել է, որ ազատ արձակվող 72 բանտարկյալների թվում կան խիստ վտանգավոր հանցագործներ, ովքեր առնչություն ունեն ահաբեկչական գրոհների հետ։