Երեկ երեկոյան տարածվեց հայ ժամանակակից արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի` Լևոն Խեչոյանի մահվան բոթը` խորը վիշտ պատճառելով ոչ միայն նրա հարազատներին, բարեկամներին ու գրչընկերներին, այլև նրա վառ գրչի բոլոր երկրպագուներին:
«Հերթական անգամ հասկանում ես, թե ինչքան անզոր ես, որովհետև այն տեսակը պակասեց, որ օդի պես անհրաժեշտ էր իմ երկրին: Այն երկրին, որի և' զինվորն էր, և' գրողն էր, և' քաղաքացին էր, և' մարդն էր Լևոն Խեչոյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը:
«Երբ մեզանից հեռանում են մեր հարազատները` մեծ գրողներ, մեծ մարդիկ, միշտ այսպիսի վակուում է ստեղծվում, և միշտ մտածում ես`կար մի շրջան, որ Լևոնի հետ ժամանակակից էիր, ապրում էիր նույն քաղաքում, նույն երկնքի տակ... Եվ նրա մահից հետո սկսվում է մի ուրիշ շրջան` առանց Լևոնի: Պիտի համակերպվենք այդ վշտի հետ, և մխիթարվենք նրանով, որ նա արեց այն, ինչ կարող էր», - ասաց արձակագիր Ալիս Հովհաննիսյանը:
Արձակագիր Հովիկ Վարդումյանը, ով Խեչոյանի նաև զինակից ընկերն է եղել Ղարաբաղյան պատերազմում, ասաց. - «Ինքը ինձ համար որպես չափանիշ շատ բարձր գրող էր: Իսկ որպես հայրենասեր մարդու, որպես մասնակից... շատ քիչ արվեստագետներ են եղել, որ զենք են վերցրել Արցախյան ազատամարտի ժամանակ, նրանցից մեկը Լևոն Խեչոյանն էր: Հրազդանի ջոկատի հետ, Սասուն Միքայելյանի ջոկատի հետ միշտ գնացել է...»:
«Լևոն Խեչոյանը վերջին երեսունամյակի լավագույն մեր արձակագիրներից, էսսեիստներից է: Հրաշալի այն փաղանգի, որը շարունակում էր դասական մեր գրականության հրաշալի ավանդույթները: Եվ պատահական չէ, որ նա շատ մտերիմ էր և' Հրանտ Մաթևոսյանի հետ, և' Աղասի Այվազյանի, և' մեր ժամանակի լավագույն գրական դեմքերի հետ», - ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Լևոն Խեչոյանը ծնունդով ախալքալաքցի էր, բարձրագույն կրթությունը ստացել էր Գյումրիում, ապրում էր Հրազդանում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին վայր էր դրել գրիչն ու ձեռքն առել զենքը`պաշտպանելու հայրենիքն ու արդարությունը:
Նրա առաջին գիրքը` «Խնկի ծառերը», լույս է տեսել 1991 թվականին: Վերջին` «Մհերի դուռը» վեպի ազդօրինակը լույս է տեսել գրողի մահվանից մեկ շաբաթ առաջ: