Գյումրիի քաղաքապետարանին չի հաջողվում ավարտել համայնքի հաշվեկշռում գտնվող գույքի գույքագրումը։ Փնտրում են մոտ 100 օբյեկտ ու չեն գտնում։
«Հաշվեկշռում գրված է՝ անգար, հասցե չկա։ Մի Գյումրի, մի անգար, որտեղի՞ց ենք գտնելու, չգիտեմ։ Կամ կաթսայատուն, հասցե չկա։ Պահեստ, հասցե չկա, չկա ում պահեստն է, ինչ կարգի պահեստ է»,- քաղաքապետարանի փնտրտուքները ներկայացրեց Գյումրիի քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Լենա Ջիլավյանը։
«Եթե չգտանք... ինչ կա, մարդուն են հիմա անհետ կորած ճանաչում, գույքը չեն կարո՞ղ։ Ամեն դեպքում ելքը կգտնենք»,- ասաց պաշտոնյան։
Կան օբյեկտներ, որոնք հայտնաբերվել են, սակայն կարգավիճակը հայտնի չէ.- «Ճակնդեղի պունկտ՝ այս պահին մեր բալանսում է, բայց բանավոր խոսակցություններ կան, որ մաս-մաս վաճառված է։ Այդ վաճառքի մասին ոչ մի փաստաթուղթ չկա»,- ասաց Ջիլավյանը։
Գույքագրման ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ շինություններ, տարածքներ, որոնք 99 տարի ժամկետով անհատույց տրամադրվել են որևէ անձի։ Դրա հետևանքով տուժում է համայնքային բյուջեն։
«Մենք բյուջեում եկամտատեսակ, տուրքեր էինք պլանավորել, և այդ ուղղությամբ այդ մեր մուտքերը ընդհանրապես չկայացան»,- ասաց Ջիլավյանը։
99 տարի ժամկետով անհատույց վարձակալության հանձված օբյեկտներից է «Արագած» մարզամշակութային համալիրը։ Այդ հսկա կառույցից տեղական բյուջե մեկ լումա անգամ մուտք չի ապահովվում։ Պարզվել է՝ կառույցը մաս-մաս օտարվել է։
«Համայնքին մնացել է միայն համալիրի մուտքի աստիճանները և դահլիճը։ Անգամ մի սենյակ չի մնացել»,- ասաց Ջիլավյանը։
Եղել են նաև դեպքեր, երբ քաղաքապետարանը աճուրդ է հայտարարել տարածքն օտարելու, արդյունքում պարզվել է, որ այն վաղուց տեր ունի։