«Մուսավաթ»-ը դուրս եկավ Ազգային խորհրդից

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբար, արխիվ

«Մուսավաթ» կուսակցությունը դուրս է եկել Ադրբեջանի ընդդիմության Ազգային խորհրդից: Այդ մասին այսօր տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը:

Ինչպես գործակալությանը փոխանցել են կուսակցությունից, նախօրեին համապատասխան որոշումը կայացրել է «Մուսավաթ»-ի ժողովը:

Որոշման մեջ նշված է, որ Ազգային խորհուրդը նախագահական ընտրությունների կապակցությամբ ձևավորված կառույց է, և քանի որ ընտրությունները արդեն տեղի են ունեցել, խորհրդի առաքելությունը համարվում է կատարված: Որոշման մեջ ասված է նաև, թե նախագահական ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, որին համապատասխան անհրաժեշտ է ստեղծել նոր մոդելներ, նոր միավորումներ: