Քերրին և Լավրովը կհանդիպեն Սիրիայի հարցով կոնֆերանսից առաջ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրով, Բրյուսել, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հունվարի 13-ին կքննարկեն Իրանի դերը առաջիկայում կայանալիք Սիրիայի հարցով կոնֆերանսին։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպման մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նա նշել է, որ հույսեր են կապում հունվարի 13-ի հանդիպման հետ։

Հունվարի 22-ին Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կմեկնարկի Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս։ Դրանից մեկ օր անց արդեն Ժնևում կոնֆերանսին կմիանան պաշտոնական Դամասկոսն ու Սիրիայի ընդդիմության ներկայացույցիչները՝ քննարկելու սիրիական ճգնաժամից դուրս գալու ուղիները։