Ուկրաինայի ընդդիմությունը գործադուլ է ծրագրում

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն այսօր ասել է, որ ընդդիմությունը շարունակելու է խաղաղ ցույցերը։

Նրա փոխանցմամբ, բոլոր գործողությունները համապատասխանելու են օրենքներին։ Հաջորդ քայլը պետք է լինի համաուկրաինական գործադուլը։