Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել:
ԼՂ դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում ասված է.- «Դեկտեմբերի 29-ին` ժամը 21:10-ին, Վիտալի Բալասանյանը բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 18:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»։
Փաստի առթիվ ԼՂ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և Քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Տարվում է նախաքննություն:
Տեղի ունեցածի մասին գործով քննիչ Նարեկ Գրիգորյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հրաժարվեց որևէ այլ մեկնաբանություն անել՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիքը։
Գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, եղել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը: Իսկ անցած տարվա նախագահական ընտրություններին Բալասանյանը որպես նախագահի թեկնածու հանդես եկավ ընդդիմադիր կեցվածքով՝ խիստ քննադատելով հակառակորդ թիմին, գործող իշխանություններին, նրանց կողմից տարվող քաղաքականությունը։ Սակայն ընտրություններից հետո Բալասանյանը շարունակեց միայն իր պատգամավորական գործունեությունը և չստեղծեց խոստացած ընդդիմադիր կուսակցությունը։
Բալասանյանի համախոհ, նախընտրական շրջանում նրա մամլո խոսնակ Հայկ Խանումյանը, ով «Ազատության» հետ զրույցից առաջ Բալասանյանին էր հանդիպել, ասաց՝ պայթուցիկը շրջադարձի կամ արգելակման պատճառով է պոկվել մեքենայից։
«Հրաշքով է պոկվել փաստորեն, և Բալասանյանն ու մեքենայում գտնվող այլ մարդիկ զանգել են իրավապահ մարմիններին։ Որևէ վարկած չեմ ուզում առաջ քաշել»,- ասաց Խանումյանը։