«Ունեցանք կայունության, զարգացման ու Հայկական բանակի հզորության ամրապնդման ևս մեկ տարի», - հայտարարում է պաշտպանության նախարարը:
«Ավարտվող 2013 թվականը դարձավ խաղաղության ևս մեկ տարի, երբ Հայկական բանակը, ամեն րոպե թիկունքում ունենալով հայ ժողովրդի միակամ աջակցությունը, անթափանց պահեց Հայաստանի Հանրապետության ու Արցախի սահմանները», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ամանորյա շնորհավորական ուղերձում:
«2012 թվականին ստանալով ծանր դասեր, հակառակորդն այս տարի ողջամտություն ունեցավ չդիմելու սահմանախախտ-խափանարար ոտնձգությունների: Իսկ վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան տարածաշրջանի որոշ ճանապարհներին տիրող անհանգստությունը վկայում է, որ մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, ով ընդամենը հրճվում է խաղաղ ենթակառուցվածքների կենսագործունեությունը խանգարող փորձերից, քանի որ պարզ գիտակցում է, որ չի կարող չափվել Հայկական բանակի որևէ ստորաբաժանման հետ», - ասված է ուղերձում, որը տարածել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարը նշում է, որ «2013 թվականին, որն անցավ «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի» կարգախոսի պահանջների ներքո, բարձրացավ զորքերի մարտական ուսուցման ու դաշտային վարժվածության մակարդակը»:
«Անցնող տարում Հայկական բանակը լրիվ կատարեց իր առաքելությունը, որի շրջանակներն էապես ընդլայնվել են: Հայ զինվորականն այսօր ոչ միայն ամուր պաշտպանում է մեր սահմանները, այլև ապահովում է կայունությունը հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում խաղաղություն է սերմանում թե Արևմուտքում և թե Արևելքում` ներքին ու արտաքին հակասություններից չհանդարտվող Կոսովոյում և Աֆղանստանում: Միաժամանակ, գործնական քննարկումների փուլում է հայկական ստորաբաժանման մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը», - ասված է Սեյրան Օհանյանի ուղերձում:
«Խաղաղության պահպանումից բացի, 2013 թվականը մեզ համար դարձավ նաև միջազգային ռազմական համագործակցության շրջանակների ընդլայնման ու խորացման, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն ռազմական, այլև ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում շատ մեծ ձեռքբերումների տարի», - նշում է նախարարը:
«Եվ Հայաստանի Հանրապետության ղեկավարության, բանակի հրամանատարության կողմից հայ զինվորի ու սպայի համատեղ ջանքի ճիշտ ուղղորդման շնորհիվ էլ ունեցանք կայունության, զարգացման ու Հայկական բանակի հզորության ամրապնդման ևս մեկ տարի, որի ձեռքբերումներով հպարտանալու ենք ու ոչ թե ափսոսելու իզուր կորսված ժամանակի համար», - հայտարարում է Սեյրան Օհանյանը:
«Ցավոք, տարբեր պատճառներով, այս տարի ևս ունեցանք ողբերգական ելքով պատահարներ: Իմ վշտակցությունը հայտնելով զոհված ու մահացած զինվորների հարազատներին, կիսելով նրանց անփարատելի ցավը, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ արվում է նման դեպքերի բացառման համար», - ասված է պաշտպանության նախարարի ուղերձում:
«2014 թվականի իմ տարեմուտի ուղերձը ես վերնագրեցի «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը», որպես բնաբան ընտրելով «Մեր ամրոցում մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» արդեն բոլորիդ հայտնի կարգախոսը: Այն ուղարկվեց ոչ միայն զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներ, այլև բուհերի յուրաքանչյուր կուրս, հանրապետության դպրոցների ամեն մի դասարան և պիտի ուղեցույցի դեր կատարող ձեռնարկ դառնա մեր երեխաների ազգային անաղարտ նկարագրի պահպանման, ճշմարիտ արժեհամակարգ դավանող և հոգով ուժեղ զինվորներ դաստիարակելու, նրանց հոգուց թույլ մարդկանց բնորոշ անհանդուրժականողությունն ու կեղծ պատվախնդրությունն արմատախիլ անելու համար», - ընդգծում է Սեյրան Օհանյանը իր ամանորյա ուղերձում: