Ջոն Քերրին տարեսկզբին կրկին կմեկնի Մերձավոր Արևելք

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ծրագրում է հունվարի 1-ին կրկին այցելել Մերձավոր Արևելք` Իսրայելի ու պաղեստինցիների միջև խաղաղ համաձայնագրի կնքումն առաջ մղելու առաքելությամբ:

Ակնկալվում է, որ Քերրին բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեփանյահուի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի պետքարտուղարը մի քանի անգամ այցելել է այս տարածաշրջան` համաձայնեցնելու նախնախական պայմանավորվածությունների շրջանակը: Շոշափելի առաջընթաց, սակայն, չի արձանագրվել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` գործընթացը բարդացնում է Արևմտյան ափին 1400 նոր բնակարան կոռուցելու իսրայելական ծրագիրը, ինչին դեմ են պաղեստինցիները: