«Լևադա կենտրոնը» տարվա մարդ է հռչակել Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանյան «Լևադա» կենտրոնը երկրորդ տարին անընդմեջ տարվա մարդ է հռչակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Առաջին հնգյակի մեջ են նաև Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Էդվարդ Սնոուդենը և Միխայիլ Խոդորկովսկին:

Պուտինին տարվա մարդ են համարել հարցվածների 26 տոկոսը: Երկրորդ տեղում Սերգեյ Շոյգուն է (7 տոկոս):

Անցած տարի Վլադիմիր Պուտինին տարվա մարդ էին հռչակել հարցվածների 28 տոկոսը, 2008 թվականին՝ 44 տոկոսը: