Թուրքմենստանում ուժի մեջ է մտել ծխելու դեմ պայքարի մասին օրենքը

Թուրքմենստանում ուժի մեջ է մտել ծխելու դեմ պայքարի մասին օրենքը:

Երկրի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ծխելը արգելվում է որոշակի վայրերում, այդ թվում հասարակական և մասնավոր կազմակերպություններում, հիմնարկներում, ընկերություններում, ռեստորաններում, խանութներում, մշակութային օջախներում, զբոսայգիներում: Միևնույն ժամանակ, օրենքն արգելում է ծխախոտի ցանկացած տիպի գովազդը որևէ լրատվամիջոցով:

Չորեքշաբթի օրը ուժի մեջ մտած օրենքով Թուրքմենստանի իշխանությունները նախատեսում են համապատասխան բուժօգնություն տրամադրել ծխելու հետ կապված հիվանդություններով տառապող անձանց: