«Գրինփիս»-ի ակտիվիստներից մեկը լքեց Ռուսաստանը

Ֆինլանդիա - «Գրինփիս»-ի ակտիվիստ Դմիտրի Լիտվինովը Հելսինկիի երկաթուղային կայարանում, 26-ը դեկտեմբերի, 2013թ․

«Գրինփիս»-ի երեկ ազատ արձակված ակտիվիստներից մեկը՝ Շվեդիայի քաղաքացի, ազգությամբ ռուս Դմիտրի Լիտվինովը արդեն լքել է Ռուսաստանը՝ հատելով ռուս - ֆիննական սահմանը:

«Գրինփիս»-ը հույս է հայտնել, որ մյուս 29 ակտիվիստներին ևս հնարավորություն կտրվի այսօր լքել Ռուսաստանը:

Ռուսաստանը երեկ պաշտոնապես կարճել է «Գրինփիս»-ի ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։ Ակտիվիստներին ձերբակալել էին այս տարվա սեպտեմբերին Բարենցի ծովում նավթ արդյունահանող կայանի վրա ի նշան բողոքի հարձակվելու համար։

30 ակտիվիստներն ազատ են արձակվել նախագահ Վլադիմիր Պուտինի ներման հրամանագրով։