«Մենք գտնվում ենք ամենաաղքատ մարզում», - մարզխորհրդի նիստի ժամանակ այսօր ասաց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
«Սոցիալական ոլորտի հետ կապված` սա մեր ամենացավոտ խնդիրն է: Ամենացավոտ տեղն է սա մեր քաղաքի, մեր մարզի համար: Մենք գտնվում ենք ամենաաղքատ մարզում, այսպես ասեմ: Դա իրականում այդպես է. մենք ցուցանիշներով ամենաաղքատ մարզն ենք»:
Մարզխորհրդի նիստում արձանագրվեց, որ մարզի 119 համայնքներում հարկերի ու տուրքերի գանձումը անցյալ տարվա համեմատ բարելավվել է շուրջ 5 տոկոսով: Սակայն տնտեսության մեջ գրեթե ոչինչ չի փոխվել:
«Ի՞նչ ունենք արդյունաբերության բնագավառում: Շատ քիչ բան: Արդյունաբերությունը մեր մոտ բավականին կաղացող վիճակում է: Իհարկե կան նոր բացվող մեկ-երկու օբյեկտներ, իհարկե կա աշխատատեղերի ավելացում. դրանք այսօր տասնյակներով կամ առավելագույնը հարյուրյակներով են հաշվվում. բայց դրանից այն կողմի չի անցնում: Մեր կանխատեսումներով արդյունաբերական արտադրանքի ծավալը կկազմի մոտավորապես 30 միլիարդ դրամ, որը շատ փոքր թիվ է: Համախառն արտադրանքը` 222 միլիարդ: Համենայն դեպս Գյումրիի համար և Շիրակի համար սրանք շատ փոքր թվեր են», - նշեց մարզպետը:
Մարզի համար լուրջ խնդիր է արտագաղթը: Այս ցուցանիշով մարզը նույնպես առաջատարների թվում է: Դա ազդում է նաև համայնքների բյուջեների վրա, ավելի ստույգ`պետության կողմից հատկացվող դոտացիայի:
Բնակիչների թվի նվազմամբ պայմանավորված` կրճատվել է տրամադրվող դոտացիան Գյումրիում ու Մարալիկում:
Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի պնդմամբ` Ազգային վիճակագրական վարչության հրապարակած թվերի հետ ինքը համաձայն չէ, քանի որ մեկնածներից շատերը ոչ թե արտագաղթում, այլ արտագնա աշխատանքի են մեկնում:
Մարզխորհրդի նիստի ավարտին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, առանց անուններ տալու, զգուշացրեց մարզի համայնքների ղեկավարներին. - «Այն համայքապատերը, որոնք այսօր տոկոսներ են իջեցնում, էս են անում, էն են անում, մյուսներին էլ քաշում են հետ, իրենք թող գնան էսօր լավ մտածեն: Ոչ մի վատ բան չենք արել մինչև հիմա որևէ մեկին... Խոստանում եմ, որ մյուս տարի`տարեսկզին սկսելու ենք զբաղվել այդ համայնքներով` առանձին-առանձին: Թող ինքը վարկաբեկվի իր գյուղում: Ես ասելիք ունեմ այդ մարդուն: Ասելիքս հետևյալն է`դու բարեխիղճ չես, դու լավ չես աշխատում, մենք քո հետագա աշխատանքը գտնելու ենք ոչ նպատակահարմար: Եվ դա անելու ենք: Բազմաթիվ ստուգումներով և այլն, այդ մարդուն դնելու ենք այն վիճակի մեջ, որ կա'մ ինքը թողնի գնա, կա'մ էլ` ուրիշ տեղով գնա»: