Տարոն Մարգարյանի «պաշտպանված» պաշտպանությունը

Your browser doesn’t support HTML5

Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր արգելապատնեշ են կազմել եւ թույլ չեն տվել լրագրողներին ներկա գտնվել Տարոն Մարգարյանի ատենախոսության բաց պաշտպանությանը։ Նրանք քաշքշել, վիրավորել ու հայհոյել են լրագրողներին՝ թույլ չտալով անգամ մոտենալ դահլիճի դռանը։