Սահմանադրական դատարանը դեռ որոշում չի կայացրել պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի վերաբերյալ, որի սահմանադրականության հարցը քննելու նպատակով դիմումը ներկայացրել էին Ազգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերի պատգամավորները:

Վերջիններս, ինչպես և օրենքին ընդդիմացող քաղաքացիները, պնդում են, որ օրենքը հակասահմանադրական է և հուսով են, որ դատական այս ատյանն իր վրա չի զգա օրենսդիր և գործադիր մարմինների ճնշումը որոշում կայացնելիս: Նախքան դատարանը որոշում կկայացնի՝ ներկայացվել է նաև միջնորդություն օրենքի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 1-ը միջնորդությանը ընթացք չտա, ստացվում է, որ քաղաքացիները օրենք են խախտում կառավարիչների և ֆոնդերի ընտրություն չկատարելով: Իսկ մյուս կողմից, եթե դատարանն ի վերջո բավարարի օրենքին ընդդիմացող պատգամավորների դիմումը, կստացվի, որ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ պատասխանատվություն և պարտավորություն է դրվում:
«Այս պահի դրությամբ մենք դեռևս չունենք Սահմանադրական դատարանից որևէ տեղեկացում այդ մասին, բայց հուսով ենք, որ մինչև հունվարի 1-ը անպայման անդրադարձ կլինի Սահմանադրական դատարան», - հավելեց Մինասյանը:
ՀՅԴ պատգամավորն ասում է՝ աշխարհի վերջը չէ, եթե ՍԴ-ն մինչև հունվարի 1-ը չքննի միջնորդությունը, սակայն հաշվի առնելով, որ մինչև փետրվարի 20-ը 1974-ին և դրանից հետո ծնված քաղաքացիները պարտավորված են արդեն իրենց աշխատավարձից փոխանցումներ կատարել ֆոնդերին, ցանկալի կլիներ գոնե միջնորդության մասով պատասխան տրվեր․ - «Ոչինչ չի խանգարի Սահմանադրական դատարանին գոնե այս ընթացքում կասեցնելու օրենքի գործադրումը, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ կառավարիչները, և թե՛ ֆոնդերը պատշաճ կարգով դեռևս ներկայացված չեն մեր քաղաքացիներին և քաղաքացիներն իսկապես ունեն որոշում կայացնելու օբյեկտիվորեն սահմանափակումներ»:
Սահմանադրական դատարանի խոսնակ Հովհաննես Պապիկյանը մեզ փոխանցեց, որ մինչև գործի քննության ավարտը նպատակահարմար չեն համարում հարցազրույց տալ, այդուհանդերձ տեղեկացրեցին, որ դիմումը ուսումնասիրությունների փուլում է, դրա համար նախատեսված 30 օրյա ժամկետում պատասխանը կտրվի:
Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելուց բացի մշակվում են խնդրահարույց օրենքի դեմ բողոքի այլ սցենարներ: Դրանցից է հանրաքվեն: Ըստ Մինասյանի՝ բոլոր սերունդներին վերաբերող այս բարդ բարեփոխմանը օրենքի ուժ տալու համար անհրաժեշտ է լսել հանրության կարծիքը:
«Առավել ևս, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ նմանատիպ բարդ ռեֆորմները չեն կարող հասարակական նման անվստահության պայմաններում իրականացվել», - ասում է նա: