Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում սինթետիկ կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մի շարք ռազմավարական ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, կայացել է Սեչինի և «Նաիրիտ» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են «Ռոսնեֆտ»-ի հնարավոր մասնակցության հարցը «Նաիրիտի» քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծում: