Ուորլիքը կոչ է անում հարգել հրադադարը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Հայաստանը և Ադրբեջանը պետք է հարգեն նախագահների հանձնառությունը և հրադադարը, այսօր հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Twitter-ի իր գրառման մեջ դիվանագետը ընդգծել է նոր բռնությունների անթույլատրելիությունը:

Հիշեցնենք՝ շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումների հետևանքով այս ամիս զոհվել է հայկական Զինված ուժերի զինծառայող Հրանտ Պողոսյանը, ևս երկու զինծառայողներ՝ Հովհաննես Դավթյանը և Էրիկ Կարապետյանը, վիրավորվել են: