Turkish Airlines-ը արգելում է Zaman և Today’s Zaman թերթերի բաժանումը օդանավերում, աշխատանքից ազատվում են կոռուպցիոն գործը բացահայտողները, ձերբակալություններ իրականացնողները:
Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն մեծ գործը օրեցօր նոր երանգներ է ներառում:
Ազգային փոխադրող Turkish Airlines ավիաընկերությունը արգելել է Zaman և Today’s Zaman թերթերի բաժանումը օդանավերում:
Ավիաընկերությունը, որի բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանում է պետությանը, իր այս քայլով, փաստորեն, ցույց է տալիս, որ աջակցում է կառավարությանը, իշխանություններին, քանի որ համարվում է, որ Zaman-ը կապ ունի ԱՄՆ-ում բնակվող թուրք ազդեցիկ հոգևոր առաջնորդ Ֆեթուլա Գյուլենի շարժման հետ: Zaman-ը, Today’s Zaman-ը վերջին օրերին քննադատական հոդվածներ էին գրում՝ բացահայտելով այդ մեծ կոռուպցիոն գործի մանրամասները:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը գտնում է, որ վերջերս բացահայտված սկանդալային գործը իր կառավարությունը վարկաբեկելու նպատակ ունի, որ Ֆեթուլա Գյուլենի միջամտությամբ է նման գործ բացվել:
Գործի շրջանակներում երկու տասնյակից ավելի պաշտոնյաներ են ձերբակալվել, այդ թվում՝ երեք նախարարների որդիներ, ձերբակալվածների թվում գործարարներ կան: Ձերբակալվածներին արդեն մեղադրանքներ են առաջադրվել:
Թուրքիայի վարչապետը այս քայլին պատասխանեց ոստիկաններին աշխատանքից ազատելով, տասնյակ ոստիկաններ պաշտոնանկ են արվել, այդ թվում՝ Ստամբուլի ոստիկանապետը: Այսինքն՝ կառավարությունը աշխատանքից ազատում է կոռուպցիոն գործը անմիջականորեն բացահայտողներին, ձերբակալություններ իրականացնողներին:
Իսկ Թուրքիայի հանրությունը գործը բացահայտվելուց հետ նոր ակտիվություն է ցուցաբերում: Կիրակի օրը մեծ ցույց է անցկացվել Ստամբուլում, որի մասնակիցները իշխանություններին մեղադրում էին կոռուպցիայի համար: Իշխանությունները արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ են կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար: