Մոսկվայում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Մինսկում, 24-ը հոկտեմբերի, 2013թ․

Այսօր Մոսկվայում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստը, որին կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստում քննարկվելու են Հայաստանի և Ղրղըզստանի` Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզները։ Հնարավոր է՝ Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն այսօր ստորագրվի։