Հայաստանի առաջին նախագահը հասարակության չընդվզելը բացատրում է հակառուսական տրամադրությունների բացակայությամբ և Արևմուտքից հայ ժողովրդի խորը հիասթափությամբ։
Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ եվրաասոցացումից հրաժարումը Հայաստանում հասարակական մեծ ընդզվում չառաջացրեց, քանի որ այստեղ «հակառուսականություն, որպես երևույթ, երբևէ գոյություն չի ունեցել և հիմա էլ գոյություն չունի»։
Շաբաթ օրը ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստում Տեր-Պետրոսյանը իր ելույթում անդրադարձել է այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ և հայ ժողովուրդն, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց Ասոցացման պայմանագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման դեմ։ Նա դեպքերի այսպիսի զարգացման համար նշել է երեք հիմնական պատճառ։
«Անհնար է ժխտել, որ վերջիվերջո հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել և հայոց պետականությունը վերականգնվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ հայտնված տարածքում։ Հետևաբար, անհնար է նաև այս իրողությունը ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունից՝ վերածված գրեթե կենսագոյության բնույթի ենթագիտակցության, ինչը հատուկ է մանավանդ ցեղասպանության ենթարկված ազգերին»,- հակառուսական տրամադրությունների բացակայությունը այսպես է բացատրել առաջին նախագահը։
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ հաջորդ պատճառը նույնպես առնչվում է պատմությանը, բայց պատմական դասերի առումով։
«Դասերից ամենադառն, անշուշտ, 1920 թվականի ողբերգությունն է, երբ Արևմուտքի վրա անհաշվենկատ խաղադրույք կատարելու և, ըստ էության, հակառուսական դիրքորոշում որդեգրելու հետևանքով, մեր երկրի ժամանակի իշխանությունները ոչ միայն չկարողացան հասնել Արևմտահայաստանի ազատագրման նպատակին, այլև կորցրին առաջին հանրապետության de facto և de jure տարածքի ուղիղ կեսը (Ղարսի նահանգը, Սուրմալուի գավառը և Նախիջևանը), անկախությունն էլ վրադիր։ Մյուս դասերը մեր աչքի առաջ են։ Նորանկախ Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները, կորցնելով իրականության զգացողությունը, առաջին իսկ օրվանից որդեգրեցին կոշտ հակառուսական դիրքորոշում, ինչի պատճառով ունեցան պետականության կայացման հետ կապված լրջագույն խնդիրներ՝ ուղեկցված զգալի տարածքային կորուստներով։ Ի տարբերություն այդ պետությունների, 1990-ական թվականներին Հայաստանը ոչ միայն խուսափեց նրանց բաժին ընկած ճակատագրից, այլև խոհեմություն ունենալով հակասովետական պայքարը չվերածելու հակառուսականի, կարողացավ պահպանել թե՛ իր տարածքային ամբողջականությունը, և թե՛ էապես նպաստել Արցախի ազատագրման գործին»,- ասել է Տեր-Պետրոսյանը։
Եվ վերջապես Հայաստանում մայդանի չկայացման երրորդ պատճառը, ըստ Տեր-Պետրոսյանի, հայ ժողովրդի խորը հիասթափությունն է Արևմուտքից ու նրա կիրառած երկակի ստանդարտներից։
«Երբ 2008 թվականին Հայաստանում մայդանից ավելի հզոր բողոքի ալիք գոյություն ուներ, Արևմուտքը, բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն չնկատելու տվեց համաժողովրդական այդ ընդվզումը, այլև անվերապահորեն թիկունք կանգնելով տասը զոհերի և հարյուրավոր քաղբանտարկյալների գնով իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանին ու նրա ավազակախմբին, աչք փակեց ինչպես այդ, այնպես էլ նրանց բազմաթիվ այլ հանցագործությունների վրա։ Ավելին, վեց տարի շարունակ չզլացավ նաև գովեստներ շռայլել Սերժ Սարգսյանի հասցեին՝ նրան կոչելով հայ ժողովրդին արժանի առաջնորդ ու հրաշալի նախագահ, դրանով ամրապնդելով նրա հանցավոր իշխանությունը և ճանապարհ հարթելով բոլոր հաջորդ ընտրությունների կեղծման և ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետագա ոտնահարման համար»։
2008-ին տեղի ունեցած ընտրությունները վիճարկած նախագահի նախկին թեկնածուն կարծում է, որ եթե Արևմուտքը Հայաստանի պարագայում աներ Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների առթիվ կատարած քայլերի թեկուզ մեկ տոկոսը, այն է՝ 2008-ի փետրվարյան շուրջօրյա ցույցերի ժամանակ Հայաստանի իշխանություններին ընդամենը զգուշացներ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա Հայաստանում այսօր իրավիճակը բոլորովին այլ կլիներ, և «ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը չէին կանգնի ներկայիս քաղաքական ֆիասկոյի առջև»։
«Եթե Արևմուտքն այժմ դժգոհում է Արևելյան գործընկերության երկրների վրա Ռուսաստանի գործադրած ճնշումներից, դրանում նախևառաջ թող իրեն մեղադրի, որ այդ գործոնը ի սկզբանե հաշվի չէր առել։ Ավելին, հիմքեր կան պնդելու, որ Եվրամիությունն իր անհաշվենկատ քաղաքականությամբ որոշ առումով նույնիսկ սադրեց առկա հանգուցալուծումը։ Մինչև եվրաասոցացման գաղափարի նախաձեռնումը Ռուսաստանը Ուկրաինայի և Հայաստանի առջև Մաքսային միությանը միանալու կոնկրետ պահանջ չէր դրել, բայց երբ տեսավ, որ բացեիբաց փորձ է արվում այդ երկրները դուրս բերել իր ազդեցության գոտուց, հանդես եկավ կտրուկ դիրքորոշմամբ»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ամփոփելով իր ելույթը՝ նա հայտարարել է.- «Վերոշարադրյալ պնդումների հերքման միակ միջոցը հայկական մայդանի կայացումն է։ Ուստի հարգարժան արևմտամետները պետք է բարի լինեն, լրատվամիջոցներով դատարկաբանելու փոխարեն, օր առաջ կայացնել այդ մայդանը, թեև խիստ կասկածում եմ, որ այդ պարագայում էլ Արևմուտքը հայկական մայդանին նույն կերպ արձագանքեր, ինչ ուկրաինականին, նկատի ունենալով աշխարհի համար այդ երկու երկրների ներկայացրած անհամեմատելի կարևորությունը»։
«Հայ ազգային կոնգրեսի օրակարգը բոլորովին ուրիշ է, այն է՝ պայքարել ոչ թե կատարված փաստի, այլ երկիրը ներկայիս խայտառակ վիճակին հասցրած իշխանության դեմ։ Նկատի ունենալով իմ վերջին երկու հրապարակումների աննախադեպ հասարակական արձագանքը, համոզված եմ, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք կարող էինք առնվազն 50-հազարանոց հանրահավաք անցկացնել։ Հարց է ծագում. ինչո՞ւ չանցկացրինք։ Պատասխանում եմ. որովհետև եթե մյուս ուժերը չմիանային, և դրանով նոր քաղաքական գործընթաց չսկսվեր, ապա այդ հանրահավաքը սոսկ դատարկ կրակոց կլիներ ու ավելի կխորացներ ժողովրդի հուսահատությունը։ Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը»,- ասել է նա։