Այն պահից, երբ Հայաստանը կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքական կուրսը և սրընթաց շարժվում է դեպի Մաքսային Միություն, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը լուրջ մտահոգություններ ունի:
Փաստորեն այն պահից, երբ Հայաստանը շեղվեց եվրաինտեգրման իր ճանապարհից և Վիլնյուսում այդպես էլ չնախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը այդպես էլ չի հստակեցրել իր հետագա անելիքները ու թերևս դա է պատճառը, որ այսօր արդեն որոշ հասարակական կազմակերպություններ պարզապես կասեցրել են իրենց անդամակցությունը կառույցին: Այդ կազմակերպություններից է, օրինակ, Լևոն Բարսեղյանի գլխավորած «Ասպարեզ» հասարակական կազմակերպությունը։
Պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը «Ազատության» հետ զրույցում ընդունեց, որ այս անորոշությունը ոչ մեկին էլ հաճելի չէ։
«Մարդկանց, իհարկե, անհրաժեշտ է կողմնորոշվել այս նոր իրավիճակում, և հիմնական դժվարությունը նաև պայմանավորված է նրանով, որ պաշտոնական մակարդակով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ձևաչափը և բովանդակությունը հստակեցված չէ։ Իսկ եթե այն հստակեցված չէ, ապա ինչի՞ն ենք մենք աջակցում կամ չենք աջակցո՞ւմ՝ լինելով Արևելյան գործընկերության ինստիտուցիոնալ մասնակից»,- ասաց Նավասարդյանը։
Արևելյան գործընկերությամբ նախատեսված է երկխոսություն իշխանությունների և պլատֆորմում ներկայացված քաղաքացիական հասարակության միջև: Սակայն այսօր այդ երկխոսությունը այդքան էլ նշմարելի չէ: Պլատֆորմի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ ներկա մարտահրավերների և պլատֆորմի մոտեցումների միջև լուրջ շեղումներ կան: Ըստ իրավապաշտպան Սաքունցի՝ պլատֆորմը հանգիստ վիճակից պետք է փոխել ավելի ակտիվ վիճակի, հակառակ դեպքում այն կդառնա անիմաստ կառույց:
«Մենք ուզում ենք շատ ավելի ճկուն լինի, շատ ավելի ակտիվ ու սկզբունքային դիրքորոշումներ [հայտնի,] և նաև իշխանության առջև պահանջներ դնելու տեսակետից՝ ընդհուպ մինչև իշխանությունների հրաժարականի պահանջը պետք է լինի օրակարգում, որովհետև, ըստ էության, անիմաստ է դառնում մի պլատֆորմի գոյությունը երկրում, որը սրընթաց գնում է ՄՄ-ին անդամագրվելու։ Այս պարագայում այն չի կարող տեսական, վիրտուալ կառույց լինել»,- ասաց Սաքունցը։
Պլատֆորմի ազգային համակարգող Նավասարդյանը նույնպես կարծում է, որ եկել է ավելի ակտիվ գործելու ժամանակ․ սակայն դեռ գործուղումների պլանը, ռազմավարությունը հստակեցում է:
«Մինչև դա չհստակեցնենք, բնականաբար, մենք կարող ենք մասնակցել տարբեր ակցիաների որպես առանձին կազմակերպություններ կամ անհատներ։ Պլատֆորմի ինստիտուցիոնալ մասնակցությունը ենթադրում է համապատասխան որոշում, որը հուսով եմ, մոտակա շաբաթների ընթացքում կորոշվի»,- ասաց նա։
Այսօր պլատֆորմը աշխատում է իր ռազմավարության վրա, ինչպես նաև պատրաստում է հայտարարություն, որտեղ թերևս հստակ կներկայացնի իր դիրքորոշումն ու անելիքները: Հայտարարությամբ, սակայն, պլատֆորմի անդամները շարունակելու են պահանջել նախագահից Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության դրդապատճառների բացատրությունը։
Ըստ Սաքունցի՝ եթե իշխանությունները պլատֆորմի հետ չեն ուզում հաշվի նստել, ուրեմն հրաժարվում են նրա հետ աշխատել աշխատել, հրաժարվում են գնալ բարեփոխումների, իսկ այս դեպքում պլատֆորմը պետք է պարզապես պահանջի իշխանությունների հրաժարականը:
«Պլատֆորմը կամ պետք է գնա ընդհատակ, կամ հստակ հայտարարի, որ արդեն նաև ընդդիմություն է իշխանություններին, և հարցը տեղափոխվում է բոլորովին այլ տեղ՝ քաղաքացիական դաշտից տեղափոխվում է քաղաքական դաշտ։ Հիմա թե պլատֆորմի անդամ քանի կազմակերպություն կհամաձայնեն, դա արդեն այլ բան է, բոլոր դեպքում այն չի դառնալու կոմֆորմիստական կառույց։ Եթե դարձավ կոմֆորմիստական կառույց, մենք, իհարկե, այնտեղ անելիք չունենք»,- ասաց Սաքունցը։