Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաջորդ տարվա փետրվարին Սոչիի ձմեռային օլիմպիադա մեկնող ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկել է երեք համասեռականների՝ ասելով, որ այդպես ուզում է ընդգծել, որ Ամերիկայում մարդկանց մասին կարծիք կազմելիս հաշվի չեն առնում նրանց սեռական կողմնորոշումը։
Օբամայի որոշումը մարտահրավեր է Ռուսաստանին, քանի որ այդ երկրում ուժի մեջ մտած վիճահարույց որոշ օրենքներ, մասնավորապես, «Անչափահասներին հասցեագրված ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը», իրավապաշտպանների համոզմամբ, համասեռականների նկատմամբ խտրական վերաբերմունք են թելադրում։
Միացյալ Նահանգների նախագահը և փոխնախագահը, ինչպես նաև արևմտյան մի շարք այլ երկրների ղեկավարներ Սոչի չեն մեկնելու։