Պաշտոնական տվյալներով, վերջին տարվա ընթացքում Լոռու մարզի բնակչությունը նվազել է շուրջ 50 հազարով:
Լրագրողների հետ հանդիպմանը այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանը, անդրադառնալով արտագաղթին, ասաց, թե մեկնում են հիմնականում Վանաձոր քաղաքից. - «Մի պարզ պատճառով. խորհրդային տարիներին Վանաձորը եղել է լուրջ արդյունաբերական կենտրոն, հիմա Վանաձորում արդյունաբերության մասին խոսելը գրեթե անիմաստ է: Մենք հույս ունեինք, որ «Քիմպրոմը» կաշխատի: Չնայած հույսներս դեռ չենք կորցրել, և մտածում էինք, որ այնտեղ օր-օրի աշխատատեղեր կավելանան»:
Արտագաղթի պատճառների շարքում մարզպետն առանձնացրեց նաև այն, որ բուհերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ չեն տալիս. - «Վանաձորի բժշկական ինստիտուտն ավարտած երեխաների 80 տոկոսը մասնագիտությամբ չեն աշխատում: Պետք է մեր բուհերը տան այն մասնագետներին, որի կարիքը մենք ունենք»:
Աշխատավայրերում սահուն սերնդափոխությունը չապահովելը մարզպետը նույնպես համարում է արտագաղթի պատճառ. - «Եթե մի մարզում չկա սահուն սերնդափոխությունը, բնականաբար, նոր սերունդը պետք է արտագաղթի... Երիտասարդին եթե մենք աշխատանքով չենք ապահովում, բնականաբար, պիտի իր կնոջը, իր երեխային վերցնի ու տեղափոխվի այլ երկիր»:
Նալբանդյանի խոսքով` արտագաղթելը մի տեսակ մոդայիկ է դարձել. - «Ամուսինը գնում է Ռուսաստան, զանգում է կնոջը, թե` գործերս շատ լավ է, արի: Բնակարանը վաճառում են, գնում են: Բանից պարզվում է, որ ամուսինը եսիմ ինչերով է զբաղված, այդ տան գումարներով հազիվ պարտքերը տալիս են, նորից գալիս են անտուն մնում»:
«Ազատության» դիտարկմանը, թե արտագաղթը մեծ է նաև գյուղական համայնքներից, մարզպետն արձագանքեց, թե իրենք այժմ մտածում են համայքների խոշորացման ուղղությամբ. - «Հայաստանի Հանրապետության ֆինանսական հնարավորություններով հարյուր հոգանոց համայնքի մասին խոսելն անիմաստ է»:
Արթուր Նալբանդյանի փոխանցմամբ` գալիք տարի փորձելու են արտագաղթը նվազեցնել` զարգացնելով փոքր ու միջին ձեռներեցությունը: