Լոնդոնում թատրոնի տանիքի փլուզումից տասնյակ մարդիկ են վիրավորվել

Լոնդոնի «Ապոլոն» թատրոնի տանիքի փլուզման պատճառով 75 մարդ է վիրավորվել, այդ թվում 7-ը` ծանր:

112 տարեկան թատրոնի տանիքի մասնակի փլուզման պահին ներսում ավելի քան 700 մարդ է եղել:

Ոստիկանությունը առայժմ չի հայտնաբերել փլուզման պատճառները, սակայն միտումնավոր հարձակման մասին վկայող փաստեր չեն հայտնաբերվել: