Ֆիլիպինների օդանավակայանում սպանվել են քաղաքապետն ու նրա կինը

Մանիլա միջազգային օդանավակայանում այսօր չորս մարդ է սպանվել, այդ թվում երկրի հարավում գտնվող Լաբանգան քաղաքի քաղաքապետ Յուկոլ Տալումպան և նրա կինը:

Ոստիկանությանտեղեկացմամբ, սպանությունը իրականացրել է ոստիկանական համազգեստով մի անձ, ով կրակելուց հետո մոտոցիկլետով փախուստի է դիմել: Իշխանությունները քայլեր են ձեռնարկում մարդասպանին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել պարզել սպանության դրդապատճառները: