Թուրքիայի քաղաքական վերնախավը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, որը դեռ անակնկալ զարգացումներ է խոստանում:
Չորեքշաբթի օրը տասնյակ բարձրաստիճան ոստիկաններ են հեռացվել աշխատանքից, այն բանից հետո, երբ բացահայտել են «մեծ կաշառք» կոչվող հատուկ օպերացիայի արդյունքները, և կոռուպցիոն գործունեության կասկածանքով հինգ տասնյակից ավելի պաշտոնյաներ, նրանց հարազատներ և գործարարներ են ձերբակալվել:
Երեքշաբթի օրը Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած զանգվածային օպերացիայի արդյունքում ձերբակալվել են բնապահպանության, էկոնոմիկայի և ներքին գործերի նախարարների որդիները, ինչպես նաև Թուրքիայի «Հալքբանկ»-ի տնօրենը, Ստամբուլի պատմական կենտրոնի` Ֆաթիհ շրջանի ղեկավարը, էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների աշխատակիցներ` ընդհանուր առմամբ 52 հոգի:
Նրանք անցնում են երեք քրեական գործերով:
Առաջին քրեական գործը վերաբերում է իրանցիներից և ադրբեջանցիներից կազմված մի խմբի` Ռեզա Զարրաբի գլխավորությամբ, ովքեր մեղադրվում են թուրքական կառավարության անդամներին կաշառելու մեջ, որպեսզի ծածկեն իրենց կասկածելի ֆինանսական գործարքները, ինչպես նաև ստանան Թուրքիայի քաղաքացիություն:
Երկրորդ քրեական գործը վերաբերում է Թուրքիայի բնապահպանության և ուրբանիզացիայի նախարարի որդուն` Աբդուլա Բայրաքթարին, ով մեղադրվում է հանցավոր խումբ կազմելու և խոշոր կազմակերպություններից կաշառքներ ստանալու ու փոխարենը նրանց տվյալ նախարարության իրավասության տարածքում շինարարական թույլտվություններ տալու համար:
Երրորդ հետաքննությունը վերաբերում է Ստամբուլի պատմական կենտրոնն ընդգրկող Ֆաթիհ շրջանում` պահպանվող տարածքներում ապօրինի շինարարություններին: Հետաքննվում է նաև Մարմարա մայրուղուն հարակից տարածքում ինժեներների բացասական եզրակացություններն անտեսելով հյուրանոցի կառուցման թույլտվություն տալու գործը: Այս գործով ձերբակալվել է Ֆաթիհ շրջանի ղեկավար Մուսթաֆա Դեմիրը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոռուպցիոն մեղադրանքներով այս գործի հետևում քաղաքական դրդապատճառներ է տեսնում` իր կառավարությունը վարկաբեկելու մտադրություն:
Թուրքական մամուլը գրում է, որ հնարավոր է՝ կառավարության շրջանում կոռուպցիոն բացահայտումների հետևում կանգնած է Ամերիկայում բնակվող ազդեցիկ հոգևորական գործիչ Ֆեթուլլա Գյուլենը: