Թբիլիսիի քաղաքապետին մեղադրանք է ներկայացվել

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավա

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային այսօր դատախազությունը հարցաքննել է, ապա մեղադրանք առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպված խմբով Թբիլիսիի զարգացման ֆոնդի գումարները մսխելու վերաբերյալ:

Խոսքը շուրջ 29 միլիոն դոլարի մասին է, որն, ըստ դատախազության, քաղաքի զարգացմանն ուղղելու փոխարեն Ուգուլավան ծախսել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության 2012 թվականի նախընտրական քարոզարշավի վրա:

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան կարծում է, որ իր և նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի այլ թիմակիցների նկատմամաբ հարուցված քրեական գործերի հետևում կանգնած է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: