Երկուշաբթի երեկոյան Հանրապետության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանը և Արմեն Միքայելյանը շուրջ երեք ժամ ոստիկանությունում անցկացնելուց հետո ազատ են արձակվել:
Իրավապահները երիտասարդներին վարչական պատասխանատվության են ենթարկել՝ «հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար»:
Մի խումբ ակտիվիստներ «Ամոթ», «Տարոն, սիրուն չէ, Տարոն թալանչի» կարգախոսներով երեկ մուտք էին գործել Հանրապետության հրապարակ այն պահին, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն հանդիսավորությամբ վառել էր գլխավոր տոնածառի լույսերը և կանգնած համերգն էր դիտում: Տասնյակ ոստիկաններ, սակայն, այդպես էլ թույլ չտվեցին ակտիվիստներին մոտենալ Մարգարյանին: Նրանք ուժի կիրառմամբ հեռացնում էին երիտասարդներին։ Ի վերջո նրանցից երկուսին ոստիկանական մեքենայով տարան հրապարակից:
Ի դեպ, Տարոն Մարգարյանը նույնպես միջադեպի պահին արագ հեռացավ հրապարակից: Չնայած հրապարակում հնչող բարձր երաժշտությանը, այդուհանդերձ, վանկարկումները լսելի էին քաղաքապետի համար: Գևորգ Սաֆարյանն ասում է՝ չի վճարելու տուգանքը, քանի որ ոստիկաններն այդպես էլ չեն բացատրել, թե իրենց որ պահանջին ինքը չի ենթարկվել: Ակտիվիստի գնահատմամբ՝ իրավապահների միակ նպատակը իրենց հրապարակից հեռացնելն էր:
«Ոստիկանության գործողությունները բացարձակ ապօրինի էին»,- ասաց Սաֆարյանը։
Ակտիվիստները բարձրախոսով հիշեցնում էին Փակ շուկայի մասին՝ պնդելով, թե քաղաքապետը աչք է փակում ապօրինությունների վրա, փոխարենը պետական բյուջեի միջոցներով տոնակատարություններ կազմակերպում:
Այս տարի մայրաքաղաքի տոնական զարդարանքն ու միջոցառումները կազմակերպելու համար քաղաքային բյուջեից ծախսվել է 60 միլիոն դրամ՝ շուրջ 150 հազար դոլար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն, «Ազատության» հետ պնդում էր, որ ծախսը հիմնավորված է։
«Միանշանակ, երևանցիների տրամադրությունը բարձրացնելու համար նման գումարը արդարացված է։ Ամեն տարի ձևավորումը ավելի է ընդլայնվում ոչ միայն Կենտրոն վարչական շրջանում, նաև մյուս 12 վարչական շրջաններում։ 60 միլիոնը, բնականաբար, Երևանի համար այդքան մեծ գումար չէ, և Երևանի ու երևանցիների համար ամեն ինչ էլ կարելի է անել»,- ասաց նա։
Գևորգ Սաֆարյանը տարակուսած է՝ ի՞նչ է նշանակում երևանցիների տրամադրությունը բարձրացնելու համար փող չխնայել։
«Տրամադրությունը հենց այնպես չէ, որ ընկած է, մեր քաղաքում լուրջ խնդիրներ կան։ Փոխանակ այդ խնդիրների լուծման համար ծախսվեն այդ գումարները, մարդկանց խաբելու, նրանց համար գեղեցիկ քող ստեղծելու համար են ծախսվում»,- ասում է Սաֆարյանը։
Երևանի ավագանու «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ հիշեցնում է՝ առաջին դեպքը չէ, որ քաղաքապետարանը գումարներ է շռայլում, Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ 200 միլիոն էր ծախսվել, ոչ մեկը չիմացավ թե կոնկրետ ուր գնացին այդ գումարները։
«Իհարկե, 60 միլիոն դրամը բազմաթիվ խնդիրների մեջ մխրճված մայրաքաղաքի, սոցիալական լուրջ խոցելի խավեր ունեցող քաղաքի համար նշանակալի թիվ է։ Բայց դա միակ ծախսը չէ, և մենք Երևանի, նաև պետության բյուջեում տեսնում ենք բազմաթիվ չարդարացված ծախսեր»,- ասաց Սաֆարյանը։
Երևանի քաղաքապետից երեկ նաև հետարքրվեցինք, թե ինչո՞ւ է որոշել գիտությամբ զբաղվել։ Դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում նախատեսված է Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը՝ Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները թեմայով։
«Այսօր տոնական օր է, պետք է խոսենք այսօրվա մասին։ Կգա ժամանակը, կխոսենք դրա մասին»,- ասաց քաղաքապետը։
Ստյոպա Սաֆարյանն ծանոթացել է քաղաքապետի գիտական աշխատանքի բովանդակությանը.- «Եթե Երևան քաղաքը լավ կառավարելու համար Տարոն Մարգարյանին ընդամենը պակասում է գիտական աստիճանը, ապա տա Աստված, նա շուտ պաշտպանի դա։ Բայց ես ծանոթացել եմ նրա ատենախոսության սեղմագրին, անկեղծ ասեմ, դասավանդել եմ նաև Կառավարման ակադեմիայում, իմ տեսած կուրսային աշխատանքները շատ ավելի բարձր չափանիշների են համապատասխանել»։