Միջադեպ՝ Հանրապետության գլխավոր տոնածառի բացման ժամանակ

Your browser doesn’t support HTML5

Այսօր մի խումբ ակտիվիստներ, բարձրախոսով վանկարկելով «Տարոն թալանչի», «Ամոթ», փորձեցին մոտենալ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու տոնական միջոցառմանը մասնակցելու եկած Երևանի քաղաքապետին:

Ակտիվիստները հիշեցնում էին Փակ շուկայի մասին՝ պնդելով, թե քաղաքապետը աչք է փակում ապօրինությունների վրա, փոխարենը պետական բյուջեի միջոցներով տոնակատարություններ կազմակերպում:

Տասնյակ ոստիկաններ այդպես էլ թույլ չտվեցին ակտիվիստներին մոտենալ Տարոն Մարգարյանին: Նրանք ուժի կիրառմամբ հեռացնում էին երիտասարդներին, ի վերջո նրանցից երկուսին ոստիկանական մեքենայով տարան հրապարակից:

Ավելի ուշ «Նախախորհրդարանը» հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ բերման ենթարկված ակտիվիստները իրենց համակիրներն են՝ Գևորգ Սաֆարյանը և Արմեն Միքայելյանը:

Ի դեպ, Տարոն Մարգարյանը նույնպես միջադեպի պահին արագ հեռացավ հրապարակից: