«Մենք խրախուսում ենք երկու նախագահներին, որպեսզի նման հանդիպումները պարբերական բնույթ կրեն», - Բաքվում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:
Մեծ Բրիտանիան ողջունում է բարձր մակարդակում հայ - ադրբեջանական երկխոսության վերսկսումը: Այդ մասին երեքշաբթի օրը Բաքվում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մեկօրյա աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը` պատմելով իր և Իլհամ Ալիևի բանակցությունների մասին:
«Ես ողջունեցի [Ադրբեջանի] նախագահի` անցած ամիս Վիեննայում կայացած հանդիպումն իր հայ գործընկերոջ հետ: Սա իրոք ողջունելի քայլ է, և մենք խրախուսում ենք երկու նախագահներին, որպեսզի նման հանդիպումները պարբերական բնույթ կրեն», - հայտարարեց բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նա նշեց, որ Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Սիրիայի քաղաքացիական պատերազմն ու Ուկրաինայի վերջին իրադարձությունները:
Ի դեպ, Ուիլյամ Հեյգի Բաքու ժամանելուց բառացիորեն մի քանի ժամ առաջ ադրբեջանցի իրավապահները ձերբակալեցին երկրի ամենահայտնի քաղաքացիական ակտիվիստներից մեկին` Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարական ուսուցման կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Անար Մամադլիին: Հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների ժամանակ Մամադլիի կենտրոնն ակտիվորեն հետևում էր քվեարկության ընթացքին` բազմաթիվ խախտումներ հայտնաբերելով: Այժմ Բաքվի դատախազությունը հայտնի իրավապաշտպանին մեղադրում է հարկերից խուսափելու մեջ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Մամադլիի ձերբակալության հարցը ևս Իլհամ Ալիևի հետ իր բանակցությունների օրակարգում էր:
BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակցի հարցին էլ ի պատասխան, թե արդյոք այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը չշնորհավորեց Իլհամ Ալիևին, նշանակում է, որ պաշտոնական Լոնդոնը կասկածի տակ է առնում ադրբեջանական ընտրությունների լեգիտիմությունը, արտգործնախարար Հեյգը նշեց․ - «Մենք աջակցում ենք այն մոտեցմանը, որ արտահայտված էր ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցում: Այդ դիտորդների թվում նաև բրիտանացիներ կային: Մենք կարող ենք ասել, որ ԵԱՀԿ-ի զեկույցը վայելում է բազմաթիվ երկրների աջակցությունը, այդ թվում՝ Միացյալ Թագավորության»:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ի դիտորդները Ադրբեջանում կայացած ընտրությունները որակել էին որպես չհամապատասխանող այն պարտավորություններին, որ ստանձնել է պաշտոնական Բաքուն այդ կազմակերպության առջև: Ավելին, ԵԱՀԿ-ի դիտորդները պնդում էին, որ ընտրատեղամասերի 58 տոկոսում քվեների հաշվարկն ուղեկցվել էր կոպիտ խախտումներով: