Ատամբաև. «Ղրղըզստանը չի ստորագրի ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզը»

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Բիշքեկում ասուլիսի ժամանակ, 16-ը դեկտեմբերի, 2013թ․

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը այսօր Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը չի անդամակցի Մաքսային միությանը` հիմնվելով «ճանապարհային այն քարտեզի վրա, որի մշակմանը ղրղըզական կողմը չի մասնակցել»:

«Ի տարբերություն Ուկրաինայի՝ մենք առանձնապես մեծ ընտրություն չունենք, սակայն պարտավոր ենք գնալ այն ուղով, որը ձեռնտու է Ղրղըզստանին», - ասել է Ատամբաևը:

Ավելի վաղ երկրի փոխվարչապետ Ջոոմարտ Օտորբաևը հայտարարել էր, որ ղրղըզ փորձագետները ընդհանրապես ներգրավված չեն եղել Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզի մշակման գործում: