Ֆյուլե. «Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի գծով բանակցությունները կասեցված են»

Եվրամիության ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Թվիթեր»-ում այսօր գրել է, թե Եվրամիությունը կասեցրել է Ուկրաինայի հետ բանակցությունները Ասոցացման հանաձայնագրի շուրջ:

Նա նշել է, թե Ուկրաինայի նախագահի և կառավարության «խոսքերն ու գործերը ավելի ու ավելի են հեռանում իրարից»:

Ավարտվող շաբաթ ավելի վաղ Բրյուսելում Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ հանդիպում ունեցած Ֆյուլեն նաև գրում է, որ իր զրուցակցին ասել է, թե հետագա բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե պաշտոնական Կիևը հստակ կերպով պարտավորվի ստորագրել համաձայնագիրը:

Կիևում, մինչդեռ, եվրաինտեգրման տասնյակ հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Անկախության հրապարակում` համաժողովրդական հավաքի: Իսկ հարևան Եվրոպական հրապարակում հանրահավաք են անցկացնում նախագահ Վիկտոր Յանուկովիչի և վարչապետ Նիկոլայ Ազարովի կողմնակիցները: