Եվրամայդանի մասնակիցները պիկետներ են անցկացրել ՊՆ-ի և ԱԻ ծառայության շենքերի մոտ

Ռեգիոնների կուսակցության կողմնակիցների հանրահավաքը Եվրոպական հրապարակում: 14-ը դեկտեմբերի, 2013 թ.

Կիևում այսօր եվրաինտեգրացման կողմնակիցները պիկետներ են անցկացնել Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքերի մոտ` այդ գերատեսչությունների ղեկավարներին կոչ անելով չմասնակցել Անկախության հրապարակում իրենց ճամբարի հնարավոր լիկվիդացմանը:

Նրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` Եվրոպական հրապարակում այսօր հավաքված իշխանության կողմնակիցները, մինչդեռ, հայտարարել են, որ իրենց հանրահավաքն անժամկետ է:

Իրավապահների տվյալներով, հանրահավաքի մասնակիցների թիվը շուրջ 60 հազար է: Կազմակերպիչները պնդում են, թե հավաքվել է ավելի քան 200 հազար մարդ:

Նրանց առջև ելույթ ունեցած վարչապետ Նիկոլայ Ազարովը «սպեկուլյացիա» է որակել Մաքսային միությանն անդամակցելու ծրագրերի մասին որոշ քաղաքական գործիչների պնդումները:

Երկու ակցիաների մասնակիցները բաժանված են ավտոբուսներով, հատուկ տեխնիկայով և «Բերկուտ» հատուկջոկատայինների պատնեշով:

Այսօր ավելի վաղ նախագահ Յանուկովիչը պաշտոնանկ է արել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի փոխքարտուղար Վլադիմիր Սիվկովիչին և Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պոպովին: Գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, թե այս պաշտոնյաները գերազանցել են իրենց լիազորությունները նոյեմբերի 30-ին ցուցարարներին Մայդանից (Անկախության հրապարակից) հեռացնելու փորձի ժամանակ: