Երևանում անցկացվեց սպորտային մեքենաների շքերթ

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «STR» ավտոսիրողների ակումբի նախաձեռնությամբ Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվել է ավտոշքերթ` նվիրված ակումբի 10-ամյակին։

Ակումբի անդամներն անցկացրին սպորտային մեքենաների ցուցադրություն, մեքենաներով ցուցադրական ելույթներ։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով ակումբին, վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է համագործակցել «STR» ավտոսիրողների ակումբի հետ և նպաստել ավտոսպորտի զարգացմանը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «DRAG-RACING 2013 STR» գավաթի և դրիֆտինգի առաջնության հաղթողների պարգևատրում։