ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Սիրիայի չափավոր ապստամբ ուժերին

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգել

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, թե շարունակում են աջակցել Սիրիայի չափավոր ապստամբ ուժերին և արևմտամետ Սիրիական ազատ բանակի հրամանատարությանը:

Միևնույն ժամանակ Սիրիայում տիրող իրավիճակը Հեյգելը որակել է անկանխատեսելի, բարդ ու վտանգավոր: