Այսօր կառավարություն նիստում որոշում է ընդունվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատել դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը (մշտական բնակությունը` ԱՄՆ):
Հայտնի դաշնակահարին ՀՀ կառավարության որոշմամբ 2011-ին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրվել էր տարկետում մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը:
«Տիգրան Համասյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը հնարավորություն կտա շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երաժշտությունը Հայաստանում և աշխարհում»,- ասված է մշակույթի նախարարի տեղեկանք-հիմնավորումում: