Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 13.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Աբովյան-Հատիս ճանապարհահատվածները, Սյունիքի մարզում` Սիսիան-Վայք ավտոճանապարհի Սիսիան-Գորայք ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Սելիմի լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին:
Սյունիքի մարզի «Զանգեր»-ից մինչև Սիսիան քաղաքն ընկած հատվածում, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղում բուք է և մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում: Բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Մերկասառույցի և ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սիսիան, Գավառ-Մարտունի ճանապարհատվածները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը: Այս պահին ձյուն է տեղում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: