Հայաստանի նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ ծրագրված չէ

Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյան

Հայաստանի նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում տեղեկացրել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Երևան կժամանի վաղը՝ դեկտեմբերի 12-ին, մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին: