Գյուղնախարարությունը աճ է կանխատեսում ձկնաբուծության ոլորտում

Գյուղատնտեսության նախարարությունը աճ է կանխատեսում ձկնաբուծության ոլորտում։

«Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումների համաձայն, 2013 թվականին հանրապետությունում կարտադրվի 11.0-11.5 հազար տոննա ապրանքային ձուկ, որը 30 տոկոսով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը»,- հայտարարում է նախարարության տեղեկատվության վարչությունը։

Ըստ հաղորդագրության՝ ընթացիկ տարում ավելացել են նաև ձկան արտահանման ծավալները. 2012 թվականին Հայաստանից արտահանվել է 1885 տոննա ձուկ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ արդեն արտահանվել է մոտ 2000 տոննա ձուկ: