Ուրուգվայը օրինականացրեց մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը

Ուրուգվայ -- Մարդիկ երթ են անցկացնում մարիխուանայի օրինականացման համար, 10-ը դեկտեմբերի, 2013

Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն է, որ օրինականացրեց մարիխուանայի աճեցումը, վաճառը և օգտագործումը։ Այդ երկրի Սենատը երեքշաբթի կողմ է քվեարկել կառավարության առաջարկած նախագծին։

Այս օրինագծի համաձայն՝ 18 տարեկանը լրացած ուրուգվայցիները կարող են առավելագույնը 40 գրամ մարիխուանա գնել մեկ ամսվա ընթացքում՝ հատուկ արտոնագրված դեղատներից։ Կառավարությունը հատուկ տեղեկատվական բազայի միջոցով հետևելու է նրանց գնումներին։