Ոչ իշխանական խմբակցությունները պարտադիր կուտակայինի հարցով կդիմեն ՍԴ

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը հետաձգելու հարցով դեկտեմբերի 17-ին կդիմեն Սահմանադրական դատարան։

Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» և «Բարգավաճ Հայաստանը» այսօր կարողացան հավաքել ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրություններից ավելին՝ 32-ը։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ դուրս եկած քաղաքացիներն ասում են՝ չեն ուզում իրենց աշխատավարձի հինգ տոկոսը վստահել կառավարությանը, քանի որ վստահ չեն՝ դրանք 63 տարեկանից հետո ետ կստանան, թե՝ ոչ։

Մանրամասները՝ քիչ անց։

Աստղիկ Բեդևյան