Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյան

Ռուսատանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով դեկտեմբերի 10-12-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի և այլ ռուս պաշտոնյաների հետ։

«Արթուր Բաղդասարյանի երկկողմ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմատեխնիկական, ռազմատնտեսական, անվտանգության և այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: