Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կիրակի՝ դեկտեմբերի 8-ին, մայրաքաղաքում տեղացած առաջին ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից տեղումների սկզբից ևեթ սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։
«Աշխատանքներում ներգրավված են ընդհանուր թվով 126 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ: Գործընթացը շարունակվել է նաև գիշերային ժամերին: Առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 167 տոննա աղ և ավելի քան 462 խմ ավազ»,- հայտարարում է քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը՝ հավելելով, որ այդ աշխատանքները շարունակվում են։